Բաժիններ՝

«ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական ներուժի ամրապնդման հարցերն ուշադրություն են պահանջում». Պուտին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատեխնիկական ներուժի ամրապնդման, դրա մասնակից երկրներին պաշտպանունակության ուժեղացման հարցում օժանդակություն ցուցաբերելու հետ կապված հարցերը գերակա ուշադրություն են պահանջում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Անտարակույս, գերակա ուշադրություն է պահանջում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատեխնիկական ներուժի ամրապնդման, դրա մասնակից երկրներին պաշտպանունակության ուժեղացման հարցում օժանդակություն ցուցաբերելու հետ կապված հարցերը»,-ասել է Պուտինը օտարերկրյա պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերի հանձնաժողովի հունիսի 24-ի նիստում: Նիստի բաց մասի սղագրությունը հրապարակված էԿրեմլի կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս