«Տպավորություն է, որ պարոն Մարուքյանը «բեսեդկայում» պպզած՝ ռեպլիկ էր թողնում գեղեցկադեմ աղջկա հետևից». Արեն Մկրտչյան
«Ցավում եմ, որ պարոն Մարուքյանը նիստերի դահլիճում չէ, բայց հուսամ՝ ընթացքին հետեւելու առիթ կունենա: Վրաստանում իրավիճակի առնչությամբ Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման վերաբերյալ նա երեկ կոչով է հանդես եկել՝ ուղղված «փայյուն աշխատող կառավարությանը և քաղավիացիայի պետ սիրուն աղջկան»: Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանն իրենց բակի «բեսեդկայում» պպզած՝ ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից: Ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է քաղավիացիայի պետի մասին»,- այսօր ԱԺ նիստում՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Նա կոչ արեց Էդմոն Մարուքյանին հարգել պատգամավորի մանդատը ևիրեն դրսևորել «կլասիկ պատգամավորի», այլ ոչ թե «ռաբիս պատգամավորի պես»:
Արեն Մկրտչյանին հետևեց նաև «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Գևորգ Պապոյանի կշտամբանքը:
Արձագանքելով հնչող մեղադրանքներին, «Լւսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ հորդորելով նրանց ֆեյսբուքյան գրառումների մակարդակի «քոմենթներ» չանել ԱԺ-ում, հատկապես եթե պարոն Մարուքյանը դահլիճում չէ:
«Եթե առաջարկ է արվում… նա առաջարկում է ավելացնել Գյումրիի տրանզիտային չվերթները: Դուք եք անընդհատ մեզ ասում առաջարկներ անել: Առանց ռեպլիկներ անելու՝ ընդունեք այդ կառուցողական առաջարկը, գնացեք ձեր կառավարություն եւ ասեք այդ մասին: Այստեղ «ֆեյսբուքյան ստատուսներ» մի գրեք»: