Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
Հանրապետության տարածքում`
Հունիսի 24-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-29-ը՝ շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 24-26-ը` երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-29-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.60C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.40C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.40C