«Հույս ունեմ, որ գործը չի հասնի ինչ-որ մեծ հակամարտության, որովհետև կողմերից որևէ մեկին դա պետք չի»

«Այդ իրադրությունն այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է և անհանգստացնում է բոլորին, բայց այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ գործը չի հասնի ինչ-որ մեծ հակամարտության, որովհետև կողմերից որևէ մեկին դա պետք չի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը ՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրացմանը:

Ըստ նրա՝ նաև շատ են այն գործոնները, որոնք փորձում են դա կանխել, այդ թվում՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրամիությունը համակարծիք են այդ հարցում.

«Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր դիրքորոշումը հայտնի է՝ մենք որևէ երկրի հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հաշիվ այլ երկրի հետ հարաբերությունների: Իրանը մեր գործընկերն է, մենք Իրանի հետ վաղուց ունենք ընդհանուր շահեր, Իրանի հետ աշխատում ենք, միևնույն ժամանակ ունենք շատ լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ-ը ևս մեր գործընկերն է, և Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Մինչև հիմա մենք դժվար պահերին կարողացել ենք պահել այդ դիրքորոշումը և հարաբերությունների այդ մոդելը, հիմա էլ պետք է փորձենք նույնն անել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս