Իրանը ձգտում է թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում. ԱԳՆ
Թեհրանը շահագրգռված չէ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում լարվածության աճով եւ ձգտում է դրա թուլացման: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Մենք ողջունում ենք լարվածության նվազեցումը (Մերձավոր Արեւելքի) տարածաշրջանում եւ չենք ձգտում տարածաշրջանային իրադրության շիկացման,-Ոուսավիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը: Մենք կոչ ենք անում այդ հարցի լուծմամբ շահագրգիռ բոլոր ուժերին՝ կենտրոնանալ այդ լարվածության բուն աղբյուրի վրա»:
Նրա խոսքով՝ այդ գործընթացի գլխավոր պատճառը «ԱՄՆ-ի ագրեսիվ գործելակերպն է եւ տնտեսական ահաբեկչությունը Իրանի նկատմամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: