NASA-ն հավաստել է մեթանի հայտնաբերումը Մարսի վրա
ԱՄՆ-ի Տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) իր կայքում հավաստել է մեթանի հայտնաբերումը Մարսի մթնոլորտում: Դա հետեւում է կազմակերպության հայտարարությունից: Ավելի վաղ New York Times թերթի վկայակոչմամբ հաղորդվել է, որ NASA-ի մարսագնացը հունիսի 19-ին կատարած չափումների ընթացքում ապշեցուցիչ մեծ ծավալի մեթան է հայտնաբերել մոլորակի մթնոլորտում:
Այն կենտրոնից ստացել է հետագա չափումներ կատարելու հրահանգներ: Թերթի տեղեկատվությամբ՝ այդ դիտարկումների արդյունքներն, ինչպես սպասվում է, Երկրի վրա կլինեն հունիսի 24-ին:
Այսպիսով, հայտնագործությունը կարող է վկայել մոլորակի վրա միկրոօրգանիզմների գոյության մասին: Նաեւ նշվում է, որ Curiosity-ի անձնախումբը քանիցս մեթան էհայտնաբերել առաքելության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: