Բաժիններ՝

Ուկրաինայի ԿԸՀ-ն Սահակաշվիլիի կուսակցությանը չթույլատրեց մասնակցել Ռադայի ընտրություններին

Ուկրաինայի Կենտրոնական ընտական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել Միխեիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժումից» հանրապետության Գերագույն ռադայի պատգամավորության թեկնածուներին ինչպես կուսակցության ցուցակով, այնպես էլ միամանդատ ընտրատարածքներում հուլիսի 21-ի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հայտնել է ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը:

«Գերագույն ռադայի ընտրությունները հայտարարվել էին մայիսի 21-ին, բայց կուսակցությունը ներկայացրել է փաստաթղթեր, որոնցից հետեւում է, որ «Նոր ուժերի շարժման» խորհուրդը ընտրություններին մասնակցելու հետ կապված հարցերը քննարկվել է տակավին մայիսի 8-ին»,- նշում է ԿԸՀ-ն:
Այդ կապակցությամբ ԿԸՀ-ն արձանագրել է, որ կուսակցության արտահերթ համագումարի հրավիրումն ու անցկացումը , ինչպես նաեւ թեկնածուների ցուցակի հաստատումը տեղի է ունեցել կուսակցության կանոնադրության պահանջների խախտմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս