Աշխատանքներ են տարվում՝ պարզելու այլ անձանց մասնակցությունը
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում հունիսի 17-ի բռնարարքի գործով շարունակվում են կատարվել համապատասխան քննչական գործողություններ և ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի ն լրատվության վարչությունը, աշխատանքներ են տարվում պարզելու գործով ստացված տվյալներն առ այն, որ կատարված հանցագործությանը, բացի 6 մեղադրյալներից, մասնակցել են նաև այլ անձինք:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին այս քրեական գործից 6 մեղադրյալների՝ Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի և Դավիթ Ադամյանի վերաբերյալ մասն անջատվել է, այս մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործի նյութերը տրամադրվել են կողմերին: