Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պայմանները, այդ թվում՝ աշխատավարձի կրճատումը
«Բարսելոնան» իսկապես ցանկանում է թիմ վերադարձնել բրազիլացի հարձակվող Նեյմարին: Այս մասին հայտնում է Diario Sport-ը՝ հղելով UOL Esporte-ին:
«Բարսելոնան» մի շարք պայմաններ է ներկայացրել Նեյմարին, որոնց դեպքում նրան կվերադարձնի: Մասնավորապես, խաղացողը պետք է համաձայնի աշխատավարձի իջեցմանը, ետ կանչի «կապտանռնագույնների» դեմ դատական հայցը՝ կապված պայմանագրի երկարաձգման համար նախատեսված բոնուսների հետ, և հրապարակայնորեն հայտարարի Փարիզից Կատալոնիա տեղափոխության ցանկության մասին:
Նեյմարի շրջապատի աղբյուրը հայտնել է, որ բրազիլացին ընդունել է բոլոր պայմանները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը