Վարդան Ղուկասյանը դեռևս չի առաջադրվել

Գյումրիում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում դեռևս առաջադրվել են երկու թեկնածուներ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը, ինքնաառաջադրվել է ՀՅԴ անդամ, Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը:

Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Առայժմ առաջադրումներ չկան Արթիկի քաղաքապետի պաշտոնում:

Նշենք, որ Շիրակի մարզի 119 համայնքներից 113-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 10-ի ժամը 18-ը:

Տեսանյութեր

Լրահոս