Բաժիններ՝

Իրանը ցուցադրել է ամերիկյան խոցված անօդաչուի բեկորները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ռազմաօդային ուժերը հունիսի 21-ին լրագրողներին ցուցադրել են այն թռչող սարքի բեկորները, որոնք, ինչպես պնդվում է, Իրանի օդային տարածությունում խոցված ամերիկյան անօդաչուի բեկորներն են: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:

Այն իր կայքում հրապարակել է լուսանկարներ, որոնցում երեւում են ինչ-որ սարքի բեկորներ եւ ֆյուզելյաժի մասեր: Հունիսի 21-ին ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հեռախոսով կապվել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանի հետ եւ վճռական բողոք հայտնել Վաշինգտոնին երկրի օդային տարածք ամերիկյան անօդաչուի ներխուժման կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս