Դեբեդն ու Ձորագետը պարբերաբար աղտոտվում են հանքային թափոններով

Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքն աղտոտում է Ձորագետ գետը: Այս մասին ասել է Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը` անդրադառնալով Ստեփանավանում տեղակայված Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքավայրի շահագործման արդյունքում բնությանը հասցվող վնասներին:
Մ. Մելիքջանյանն ասել է, որ հանքի հարևանությամբ Ձորագետ գետն է, որը հետո թափվում է Դեբեդի մեջ, իսկ ժամանակ առ ժամանակ հանքի թափոնները թափվում են Ձորագետ` աղտոտելով գետի էկոմիջավայրը, բուսականությունը, կենդանական աշխարհը: «Քանի որ Ձորագետը թափվում է Դեբեդ գետը, այս հարցը միայն Հայաստանի մակարդակով չէ, որ մտահոգիչ է: Ձորագետը հանգստյան գոտի է, մարդիկ գետափին հանգստանում են, իսկ այն պարբերաբար աղտոտվում է, որի արդյունքում գետի կենդանական աշխարհն արդեն վերանում է, արդեն ձկներ չկան այդ գետում»,- նշեց Մանյա Մելիքջանյանը` տեղեկացնելով, որ Ստեփանավանում բնակիչները լուրջ մտահոգություն ունեն այս հարցի վերաբերյալ: Ստեփանավանի Օրհուս կենտրոնն այս հարցով դիմել է Բնապահպանության նախարարություն:
Հիշեցնենք, որ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքավայրը շահագործվում է 2011թ աշնանից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031