Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը խոստացել է պատժել անկարգությունների կազմակերպման բոլոր մեղավորներին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ այդ միջադեպի կապակցությամբ թույլ տրված բոլոր սխալների համար պատասխանատվության կենթարկվեն ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ կառավարող թիմի անդամները։

«Իրադրությունը, որն ստեղծվել էր մեր թիմի առանձին անդամների ծանր սխալների հետեւանքով, ինչը մեր համաքաղաքացիների անկեղծ բողոքի պատճառ դարձավ, օրվա առաջին կեսին ամբողջությամբ կարգավորվեց մեր քաղաքական թիմի կողմից. դադարեցվեց ուղղափառության միջազգային համաժողովը, ռուսական պատվիրակությունը լքեց երկիրը, մեր թիմի ղեկավարներն արեցին համապատասխան հայտարարություններ եւ հայտնեցին, որ հանգամանորեն կուսումնասիրեն տեղի ունեցած ամեն ինչ եւ պատասխանատվություն կպահանջեն թիմի անդամներից: Մինչդեռ յոթ ժամ անց Ռուսթավելիի պողոտայում արդարացի բողոքն օգտագործվեց դեստրուկտիվ քաղաքական ուժերի կողմից, եւ նրանք դուրս եկան Սահմանադրության շրջանակից»,-հայտարարել է վարչապետը հունիսի 21-ի գիշերը կայացած բրիֆինգում:

Նա նաեւ նշել է, որ այժմ գլխավորը բոլոր տուժածների առողջությունն է, որոնց թիվը, ըստ առողջապահության նախարարության վերջին տվյալների, 70-ից ավելի է: Կառավարության ղեկավարը խոստացել է, որ ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս