Բաժիններ՝

Ո՞վ պետք է ների մեզ

Քրիստոնեական հավատքի ամենակարևոր արժեքներից են բարությունը, սերը, հավատարմությունը, միմյանց կարեկցելու կարողությունը: Մարդկային կյանքը ապահովագրված չէ անկանխատեսելի իրավիճակներից: Մեզնից ցանկացածը կյանքի ընթացքում կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում և թույլ տալ այնպիսի սխալ, որի համար շատ երկար տարիներ հանգստություն չկարողանա գտնել: Այս դեպքում հարց է առաջանում, երբ մենք հանցանք ենք գործում, ու՞մից պետք է ներողություն հայցենք, Աստծուց, թե՞ այն մարդուց, ում հանդեպ սխալ ենք եղել: Աստվածաշնչում այս մասին ասվում է.

«Եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձերԵրկնավոր Հայրն էլ ձեզ կների ձեր հանցանքերը» (Մատթ.6:14):

Տեր Եսայի քհն. Արթենյանը բացատրում է. «Եթե մենք ինչ-որ մեկի հանդեպ մեղք ենք գործում՝ ենթադրենք` գողություն ենք անում, բնական է, որ մինչև այդ մարդուց ներողություն չխնդրենք և գողացածը նրան չվերադարձնենք, Աստված մեզ չի ների: Իհարկե, լինում են իրավիճակներ, երբ հանցանքը կատարված է լինում տասնյակ տարիներ առաջ և ֆիզիկապես այլևս հնարավոր չի լինում տվյալ մարդուն հատուցել, կամ մարդը վաղուց հեռացել է կյանքից. նմանատիպ դեպքերում կարևոր պայման է անկեղծ զղջումը և Աստծուց ներում խնդրելը: Հիշե՛ք, Աստված մեզ երբեք միայնակ չի թողնում, եթե մենք անկեղծորեն զղջում ենք կատարածի համար: Շատ են պատահում դեպքեր, երբ մարդը ամաչում կամ վախենում է մեղքը խոստովանել, մտածելով՝ այն կարող է հանգեցնել ավելի վատ հետևանքների: Երբ նման հարց է առաջանում, և վախն ու տագնապը հանգիստ չեն տալիս, կարելի է պարզապես եկեղեցի այցելել և, Աստծուն դիմելով, մաքրել հոգին՝ պայմանով՝ այլևս նույնը չկրկնել»:

Ներելը միայն ուժեղ մարդկանց է հատուկ, այնպես ինչպես մենք կներենք մեր դիմացինին՝ առանց վերապահումների, այդպես էլ Աստված կների մեզ մեր սխալների համար:

Մարիետտա Խաչատրյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս