 
                        Կաթողիկոսը համաձայնել է եկեղեցիներում դադարեցնել սգո արարողությունները
 
                                    ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության եւ երկրի առջեւ ծառացած մի շարք խնդիրների: Վահե Էնֆիաջյանը, բարձրաձայնելով ժողովրդի ցանկությունը, հանդես է եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու առաջարկով, ինչը Վեհափառի կողմից հավանության է արժանացել:
Վեհափառն ընդգծել է խնդրի առկայությունը` նշելով, որ հետեւողական կլինի դրա լուծման հարցում:
Հանդիպման ավարտին Վահե Էնֆիաջյանը եւ Արմեն Չարչյանը ստացել են Վեհափառի հայրապետական օրհնությունը:
Նշենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ բարեկամական հանդիպումներն արդեն երկար տարիներ ավանդույթ են դարձել. դրանք իրենց տեսանելի արդյունքն են ունենում երկկողմանի առաջարկներում ու դրանցից բխող աշխատանքներում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        