Արարատ Միրզոյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին
«Խոսք է եղել եղած տնտեսական ծրագրերը շարունակելու, նոր ներդրումների, տնտեսության ակտիվության, զանազան ցուցանիշների մասին: Քննարկվել է նաև նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունը: Այլ մանրամասներ չունեմ: Ինչ-որ նոր լուրջ ներդրումների մասին խոսք կա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանահայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի հանդիպմանը:
Ըստ նրա՝ լավ է, որ հանդիպել են, և ընդհանրապես այդպիսի հանդիպումներ նախկինում էլ է եղել, այդ թվում՝ այլ գործարարների հետ, այդ թվում՝ նաև ռուսաստանյան բիզնես դաշտում գործող: