Վահե Գրիգորյանը հույս հայտնեց, որ Հրայր Թովմասյանի հետ իր աշխատանքը կլինի բացարձակապես արդյունավետ
Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ որևէ կարգավիճակով չի կարող նախաձեռնել կամ մասնակցել սահմանադրական փոփոխությունների գործընթացին:
Ըստ նրա՝ նախընտրելի կլինի, որպեսզի տրվի սահմանադրական հանրաքվեի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը:
«Ես անհրաժեշտություն եմ համարում սահմանադրական փոփոխությունների օրակարգը օր առաջ մեջտեղ բերելը: Դա ոչ անհրաժեշտաբար կարող է հանգեցնել Սահմանադրության փոփոխության, բայց մենք պետք է քննակենք և վավեր հանրաքվեի միջոցով, ազատ, արդար, թափանցիկ հանրաքվեի միջոցով պետք է հաստատվի Սահմանադրությունը, պետք է կրկին քվեարկվի, կամ վերընտրվի, որպեսզի մեր հասարակությունում առհավետ վերացվեն խոսակցությոնները «կեղծ հանրաքվե» բառակապակցության օգտագործմամբ կամ «կեղծված ընտրություններ»»,- ասաց Վ.Գրիգորյանը:
Նա հույս հայտնեց, որ Հրայր Թովմասյանի հետ իր աշխատանքը կլինի բացարձակապես արդյունավետ՝ անկախ, թե ինչ կարգավիճակում կամ ինչ տևողությամբ դա կլինի: