«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ազատ է քվեարկելու ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության ժամանակ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ազատ է քվեարկելու Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության ժամանակ: Այս մասին այսր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Ամեն մեկն իր հայեցողությամբ, ոնց կցանկանա` թող քվեարկի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ է ներկայացրել Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Անցած տարի նրան թեկնածության քվեարկությունը տապալվեց ԱԺ մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության կողմից: