ՄԱԿ-ի ԱԽ՝ Սիրիայի հարցով հանդիպումը օգոստոսի 30-ին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 30-ին, հաղորդում է RIA Novosti-ն:
«Ֆրանսիան՝ որպես այս ամիս ՄԱԿ-ի ԱԽ նախագահ, երեքշաբթի Խորհրդին տեղեկացրել է, որ նախարարական մակարդակով հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 30-ին՝ քննարկելու համար Սիրիայում մարդասիրական վիճակը»,- հայտնել է կազմակերպության աղբյուրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի կառավարությունը 12 երկրների արտգործնախարարների հրավիրել էր Սիրիայի հարցով խորհրդակցություն անցկացնելու օգոստոսի 9-ին` Թեհրանում:
Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ օրերս հրաժարական տված հատուկ բանագնաց Քոֆի Անանը չի մասնակցի այդ հանդիպումներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031