Սկանդալ` արգելված ապահովիչների պատճառով
Լոնդոնում սկանդալ է հասունացել այն բանից հետո, երբ ավստրալիացի սպորտսմենուհիներից մեկը Twitter-ի իր էջում տեղադրել է ավտոմատ առևտրային սարքի մի լուսանկար, որում պատկերված են «Կենգուրու» ապրանքանիշի հակաբեղմնավորիչներ:
Ըստ DPA գործակալության, սկանդալի պատճառն այն է, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էր Միջազգային Օլիմպիական կոմիտեն, Օլիմպիադայի 16 հազար մասնակիցներին բաժանվել են 150 հազար Durex ապրանքանիշի ապահովիչներ:
Այդ լուսանկարի հայտնվելուց հետո ՄՕԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով «չթույլատրված մակնիշի» հակաբեղմնավորիչների շրջանառությունը օլիմպիական գյուղում: «ՄՕԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ մարզիկները կարող են օլիմիպիական գյուղ բերել իրենց ապահովիչները, սակայն միայն անձնական օգտագործման նպատակով: Մենք միջոցներ կձեռնարկենք, որպեսզի այդ ապահովիչները չբաժանվեն այլ սպորտսմենների»,-ըստ DPA-ի՝ ասել է ՄՕԿ ներկայացուցիչը: