Բաժիններ՝

Թվով 9 զարմանալի բաներ, որ սովորել են անել նեյրոցանցերը

Մեքենա վարելուց մինչև շեդևրների ստեղծում:

Նեյրոնային ցանցը արհեստական ինտելեկտ  է, որը կարող է սովորել: Որոշ ձևերով նմանատիպ ծրագրերը գոյություն ունեին ութսունական թվականներին, սակայն այս ոլորտը հատկապես արագ զարգացում ստացավ 2015 թվականին: Նեյրոնային ցանցերի հնարավորությունները սկսել են ակտիվորեն ուսումնասիրել Մասաչուսեթսի և Օքսֆորդի նման առաջատար բուհերը, ինչպես նաև խոշոր կորպորացիաները, ինչպիսին է Google-ը:

Այժմ այս տեխնոլոգիաները հասանելի են բոլորի համար: Եվ մարդիկ արդեն իսկ այս տեխնոլոգիայի միջոցով  տասնյակ խելագար և տարօրինակ ծրագրեր են հորինել: Ահա մի քանիսը:

1. Ստեղծել գոյություն չունեցող մարդկանց դեմքեր

Կարդացեք նաև

Ծրագրավորողը ստեղծել է կայք, որը կարողանում է ստեղծել անթիվ լուսանկարներ, որոնցում պատկերված մարդիկ գոյություն չունեն:

Նման ծրագիր է ներկայացրել նաև NVIDIA-ն:

Thispersondoesnotexist  կայքի հեղինակը Ֆիլիպ Վանգն է: Նա հավաքագրել է շատ իրական  մարդկանց լուսանկարներ և նեյրոցանցի միջոցով խմբագրել դրանք: Ծրագիրը կարողանում է առանձնացնել դեմքի  տարբեր հատվածներ՝ մազեր, քիթ, շրթունքներ, դեմքի ձև, և այլն:

The Verge-ը հայտնում է, որ կայքը կարողանում է միավորել տարբեր հատվածները և ստանալ լուսանկարներ, որոնք գրեթե անհնար է տարբերել իրական մարդկանց նկարներից:

Անգամ 100 մարդու լուսանկարից հնարավոր է ստանալ 100 հազարավոր կեղծ մարդկանց նկարներ: Դրանք բոլորը կտարբերվեն իրարից:

Այս ալգորիթմն աշխատում է ոչ միայն դեմքերի, այլ նաև գրաֆիտիների և այլ լուսանկարների հետ:

2. Կարդալ բարձրաձայն

Նեյրոցանցերի միջոցով ձայնի սինթեզման ծրագրերը շատ են: Սեփական ծրագրեր ունեն, օրինակ, Google-ը և Yandex-ը:

Նման կերպ ստեղծված ձայնը հարթ է և իրատեսական: Այս մեթոդը ունի շատ կիրառություններ՝ տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար կարդալու հնարավորություն ստեղծելուց՝ մինչև հավելվածների ձայնավորում:

3. Մեքենա վարել

Շատ ընկերություններ տրանսպորտի ապագան տեսնում են առանց վարորդի մեքենաներում: Սեփական մշակումներ ունեն Audi-ն, Uber-ը, Google-ը, Tesla-ն, «Яндекса»-ը և շատ այլ ընկերություններ: Այս նախագծերի մեծ մասն աշխատում է նեյրոնային ցանցերի միջոցով:

Տեխնոլոգիան օգնում է մեքենաներին հասկանալ՝ որտեղ են գծապատկերները, ճանապարհային նշանները, այլ մեքենաները և հետիոտնը:

4. Վերականգնել լուսանկարների և տեսանյութերի գույները

Տոկիոյի Վեդեդա համալսարանի գիտնականները մշակել են մի ծրագիր, որը սև և սպիտակ լուսանկարները և տեսանյութերը դարձնում է գունավոր: Նեյրոնային ցանցը սովորել է տարբերել հիմնական պատկերների գույները:

Օրինակ՝ երկինքը կապույտ է, խոտերը՝ կանաչ, և այլն: Ծրագիրը ընտրում է առանձին պատկերները և գունավորում դրանք:

5. Ամենուր տեսնել շան դեմքեր

Նեյրոնային ցանցով աշխատող առաջին հայտնի տեխնոլոգիաներից էր Google-ի Inceptionism-ը: Այս տեխնոլոգիան ներկայացվել էր 2015 թվականին:

Տեխնոլոգիան տարբեր նկարների վրա ավելացնում էր շան շրթունքներ, ականջներ, դունչ և այն:

Հազարավոր մարդիկ օգտագործեցին տեխնոլոգիան իրենց նկարները հետաքրքիր դարձնելու, ինչպես նաև համաշխարհային հայտնիություն ունեցող նկարները փոփոխելու համար:

6. Գրել երաժշտություն

Նեյրոնային ցանց կարելի է ներբեռնել ցանկացած տեսակի թվային տեղեկատվություն, այդ թվում՝ երաժշտություն:

Մի շարք հետազոտողներ սովորեցնում են իրենց ծրագրերին հայտնի կոմպոզիտորների երաժշտությունները:

Սեփական ստեղծագործություններ գրել նեյրոնային ցանցը դեռ չի կարողանում, սակայն պատճենել հայտնի երաժշտությունները լավ է ստացվում:

7. Ստիպել քաղաքական գործիչներին ասել՝ ինչ պատահի

Նեյրոնային ցանցերի ամենասարսափելի կիրառություններից մեկը տեսանյութերի սինթեզն է: Ցանցի միջոցով հնարավոր է անել այնպես, որ հայտնի մարդիկ խոսեն այն, ինչ դուք ցանկանում եք:

Օրինակ՝ Վաշինգտոնի համալսարանոմ փորձարկում են իրականացրել և, տեսանյութում շարժելով Բարաք Օբամայի շրթունքները, ստացել են իրենց ցանկացած տեքստը:

8. Քայլել

Google-ի դուստր ընկերությունը՝ DeepMind-ը, փորձարկում է արել: Երեք տարբեր վիրտուալ կերպարները՝ մարդը, փայտը՝ երկու ոտքերով, և գունդը՝ 4 թաթերով, պետք է սովորեին քայլել: Նրանք ոչ մի տեղեկություն չունեին, թե ինչպես է պետք անել դա: Նրանք գիտեին միայն, որ պետք է հասնել մի կետից մյուսը: Մոտ 100 ժամ անց բոլեր երեք կերպարներն էլ սովորել են քայլել, վազել, թռչել և շարժվել անհարթ տարածքներում:

9. Կառավարել ռոբոտներին

Նեյրոնային ցանցերի վրա հիմնված տեխնոլոգիաները շատ են օգնում ռոբոտներ ստեղծողներին:

Օրինակ, Disney-ի հետազոտական ընկերության ստեղծած ռոբոտը կարողանում է քայլել 1,3 կամ 3 ոտքերով:

Իսկ առաքիչ Starship Technologies ռոբոտը կարողանում է շարժվել փողոցներում, հաղթահարել արգելքները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս