Կապանում առաջադրված է քաղաքապետի երեք, իսկ Մեղրիում` երկու թեկնածու

Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրված է երեք թեկնածու: Ինքնաառաջադրվել են գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը և անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է  ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը:

Մեղրիում առաջադրված է քաղաքապետի երկու թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Սերգեյ Հայրապետյանը, ինքնաառաջադրվել է անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Առայժմ առաջադրումներ չկան Քաջարանի, Ագարակի, Սիսիանի, Դաստակերտի քաղաքապետերի պաշտոններում:

Նշենք, որ Սյունիքի մարզի 109 համայնքներից 94-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 10-ի ժամը 18-ը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031