Եգիպտական բանակը հարվածներ է հասցրել իսլամիստ զինյալներին

Եգիպտոսի բանակը օդային մի շարք հարվածներ է հասցրել Սինայի թերակղզուն՝ Իսրայելի սահմանից ոչ հեռու: Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով եգիպտական պետական Al-Ahram թերթը, արդյունքում սպանվել է ավելի քան 20 ենթադրյալ իսլամիստ-գրոհային:
Գազայի հատվածից 10 կմ հեռավորության վրա գտնվող Շեյխ Զայիդ քաղաքում զինյալներին հասցված հարվածները հետևել են օգոստոսի 5-ին «Քարմ Աբու Սալեմ» հսկիչ անցակետի վրա հարձակմանը, որի հետևանքով զոհվել էր 16 եգիպտացի սահմանապահ: Եգիպտոսի իշխանությունները ենթադրում են, որ դրան մասնակից են պաղեստինցի զինյալները:
Շեյխ Զայդիդում կատարվածի ականատեսները պատմել են, որ տեսել են ռազմական երկու ինքնաթիռ և լսել պայթյունների ձայնը: Ականատեսների խոսքերով՝ հարված է հասցվել առնվազն երեք ավտոմեքենայի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031