Բաժիններ՝

Բրիտանացին 123 միլիոն ֆունտ է շահել վիճակախաղով

Մեծ Բրիտանիայի բնակիչը 123 միլիոն ֆունտ (156 միլիոն դոլար) է շահել EuroMillions վիճակախաղով եւ դարձել երկրում երրորդ խոշորագույն շահումի տերը: Այդ մասին հայտնել է Mirror թերթը՝ վկայակոչելով վիճակախաղի աշխատակից Էնդի Քարտերին: «Տոմսի մի շատ հաջողակ տեր տարել է ամբողջ խաղագումարը եւ 123 միլիոն ֆունտ շահել EuroMillions վիճակախաղով»,- հայտարարել է Քարտերը:

Հաղթողին, որի անունն առայժմ հայտնի չէ, հաջողվել է գուշակել հինգ հիմնական եւ երկու լրացուցիչ թվերը: Առաջին EuroMillions վիճակախաղը տեղի է ունեցել 2004 թվականի փետրվարի 13-ին երեք երկրում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում:

2004 թվականի հոկտեմբերին վիճակախաղին միացել է եւս վեց երկիր՝ Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Ավստրիան: Շահումը հարկվում է սոսկ Շվեյցարիայում: Վիճակախաղի մեկ տոմսն արժե 2,5 եվրո: Ընդամենը վիճակախաղի մասնակից էշուրջ 200 միլիոն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նվովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս