«Հույս ունեմ, որ նախարարությունն ինձ` ապուշ բառի համար դատի կտա և ես դատարանում կապացուցեմ նրանց` ապուշ լինելը». Արման Սուլեյմանյան
Հունիսի 11-ին տեղի է ունեցել հայտնի լրագրող և բլոգեր Արման Սուլեյմանյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Սևանա լճի բնապահպանական խնդիրներին:
Ասուլիսի ընթացքում Արման Սուլեյմանյանը հայտնեց, ու այս տարի Para.tv-ին մտադիր էր Սևանա լճի մասին վավերագրական ֆիլմ նկարել, ինչի շրջանակներում լրագրողը ցանկացել է հարցազրույց վարել շրջակա միջավայրի նախարարության երկու ՊՈԱԿ-ների տնօրենների հետ, ովքեր վերջին 5-10 տարիրների ընթացքում հետազոտել են Սևանի: Ա. Սուլեյմանյանը հայտնեց, որ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել վերը նշված երկու գիտնականների հետ, սակայն վերջիններս խնդրել են դիմել նախարարություն և ստանալ պաշտոնական համաձայնություն: Մայիսին այդ մարդկանց հետ նկարահանում իրականացնելու համար լրագրողը դիմել է նախարարություն և շուրջ 2 շաբաթ անց ստացել պատասխան, որի բովանդակությունը հետևյալն է.
«Ձեր ֆիլմում տվյալ մարդիկ ցանկություն չունեն նկարահանվելու»:
«Այդ մարդիկ նախարարության կողմից հիմա հոգեբանական ճնշման տակ են գտնվում։ Ստացվում է` Հայաստանում կա միայն «դաբռո»-ի ինստիտուտ, և լրագրողներն իրավունք չունեն հանդիպելու այս կամ այն մասնագետի հետ ու զրուցելու։ Ես ուզում եմ ասել, որ ինձ պատասխան տվողներն ապուշ են և ես հույս ունեմ, որ նախարարությունն ինձ` ապուշ բառի համար դատի կտա և ես դատարանում կապացուցեմ նրանց` ապուշ լինելը»,- ասաց նա։
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արման Սուլեյմանյանը հայտարարեց, որ «Սևանա լճում կան մի շարք խնդիրներ, որոնք շրջակա միջավայրի նախարարությունը թաքցնում է»:
«Սևանա լճում ֆոսֆորի պարունակությունն ավելանում է, ինչը նշանակում է, որ այս տարի նույնպես լիճը ծաղկելու է։ Արփայի և Եղեգիսի ձորում ՀԷԿ-եր կան, որոնց ջրատվությունը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, այսինքն` այդ գետերում չկա այնքան ջուր, որքան բնապահպանության նախարարությունը նախկինում թույլտվություն է տվել ՀԷԿ-երի գործունեության համար։ Եղեգիսի ձորի ձկներն, օրինակ, «երկկենցաղ» են դարձել, քանի որ ձկների համար ուղին չոր է, եղած քիչ ջուրը ուղղվում է դեպի խողովակներ, որպեսզի ՀԷԿ-երն աշխատեն»,- ասաց նա` հավելելով, որ ոչ ոք այս պրոցեսը չի վերահսկում, բացի նախարարությունից, որն էլ որևէ տեղեկատվություն չի տալիս։
Մանրամասները՝ տեսանյութում
Ի՞նչ են թաքցնում Սևանի մասին բնապահպան պաշտոնյաները. Արման Սուլեյմանյանի ասուլիսըYoutube LIVE` https://youtu.be/9aa5hnbHUVY
Gepostet von PARA TV am Dienstag, 11. Juni 2019