Բաժիններ՝

Ջորջ Մարտինն սկսել է զբաղվել տեսախաղով՝ չավարտելով «Գահերի խաղը»

Ամերիկացի գրող, «Սառույցի եւ Կրակի երգը» շարքի հեղինակ Ջորջ Մարտինը պարտավորագիր է կնքել «Elden Ring» խաղն ստեղծողների հետ: Այդ մասին հայտնել է The Independent-ը:

Երկրպագուները, որոնք անհամբերությամբ սպասում են «Սառույցի եւ Կրակի երգը» շարքի եզրափակիչ գրքերին, ստիպված են էլի սպասել: Չնայած այն բանին, որ Ջորջ Մարտինը քանիցս ասել է, թե ջանադրաբար աշխատում է դրանք գրելու վրա, այժմ նա տրվել է տեսախաղին:

Նոր դերային էքշենը դարձել է գրողի առաջին նախագիծը, որը կապված չէ «Գահերի խաղի» հետ: Մարտինը FromSoftware-ի մշակողներին օգնել է ստեղծելու վիրտուալ ֆենթեզի-աշխարհ:

Խաղի դեբյուտային թրեյլերը ներկայացրել են E3 2019 ցուցահանդեսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս