«Պետք է հավասարակշռված մոտենալ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ դերակատարմանը».  ՌԴ դեսպան

Ռուսաստանը շարունակում է մնալ այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի առանց էսկալացիայի: Այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանը կարևոր նշանակալից դեր ունի Լեռնային Ղարաբաղի գործընթացի կարգավորման գործում՝ այդ թվում՝ նաև հիմնվելով այն հարաբերությունների վրա, որոնք նրան կապում են Հայաստանի հետ, որը համարվում է նրա ռազմավարական գործընկեր, և Ադրբեջանի հետ, որը նույնպես համարվում է վաղեմի գործընկեր։

Մենք գործում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահողների կազմում: Այս հարցում մեր գործընկերների հետ անում ենք՝ ինչպես համատեղ, այնպես էլ՝ առանձին քայլեր:

Այս մեխանիզմները կան, աշխատում են: Ռուսաստանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ էսկալացիա չլինի, և այդ ճանապարհին անում ենք այն քայլերը, որոնք կարող ենք անել: Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցային գործընթաց հաստատվի: Բայց վերջնական լուծումը հարցի կողմերի որոշումն է։

Պետք է հավասարակշռված մոտենալ Ռուսաստանի դերին՝ այն կարևոր է, ակտիվ է, բայց այն չի կարող փոխարինել կողմերի դիրքորոշմանը»,- ասաց Կոպիրկինը:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս