Տիգրան Ավինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին
Հունիսի 8-ին Դիլիջանում տեղի ունեցող «Մտքերի գագաթնաժողով»-ին մասնակցող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի էմիրության էկո-քաղաք «Մասդար Սիթիի» գործադիր տնօրեն Յուսեֆ Ահմեդ Բասելայբի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և վերամշակվող էներգետիկայի ոլորտներում համագործակցություն զարգացնելու հնարավորությունները:
Յ. Բասելայբը ՀՀ փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանում վերոնշյալ ոււղղություններով նախագծեր իրականացնելու մտադրության մասին:
Տիգրան Ավինյանը, մասնավորապես, նշել է, որ կառավարությունը նպատակ ունի ավելացնելու վերամշակվող էներգետիկայի չափաբաժինը և պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերելու այդ ուղղությամբ օտարերկրյա ներդրումների իրականացմանը:
ՀՀ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական THALES տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Ռեմի Փոլի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընկերության կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցերին: