![](/banners/BeFunky-design.jpg)
Դոլարը թանկացավ 1.8 դրամով
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/dolar4.jpg)
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 7-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը բարձրացել է 0.44%-ով (1.82 դրամով) և կազմել է 415.3 դրամ։ Փակման գինը կազմել է 415.5 դրամ։ Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 4 միլիոն 650 հազ. դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի վաճառքի գինը որոշ տեղերում հասել է 418 դրամի։ Առքի գինը տատանվում է 412-413 դրամի սահմաններում։