Դևիդ Լինչը պատվավոր «Օսկար» կստանա կինեմատոգրաֆի բնագավառում բացառիկ ավանդի համար
Կիոնարվեստների ամերիկյան ակադեմիայի կառավարիչների խորհուրդը որոշում է ընդունել կինոռեժիսոր Դեւիդ Լինչին «Օսկար» պատվավոր մրցանակ հանձնել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած բացառիկ ավանդի համար (Academy Honorary Award): Հունիսի 3-ին այս մասին հաղորդվել է ակադեմիայի կայքում:
Դեւիդ Լինչն ամերիկյան անկախ կինոյի ներկայացուցիչ է, որին Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» եւ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» է շնորհվել համաշխարհային կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար:
Իր երկարատեւ կարիերայի ընացքում նկարահանել է ընդամենը 10 լիամետրաժ կինոնկար, եւ դրանցից շատերը, օրինակ, «Փիղ մարդը»(The Elephant Man, 1980), «Կապույտ թավիշ» (Blue Velvet, 1986), «Սրտով վայրենիները»(Wild at Heart, 1990), դասական ֆիմեր են դարձել:
Կինոքննադատները նշում են, որ Լինչը կռահել է կինոյի այնպիսի ֆենոմենների հայտնվելը, ինչպիսիք են Քվենթին Տարանտինոն, Ռոբերտ Ռոդրիգեսը եւ Քոեն եղբայրները: Բայց լայն հասարակության շրջանում ամենամեծ ժողովրդականությանը Լինչն արժանացել է «Թվին Փիքս» (Twin Peaks, 1990-1991) միստիկական սերիալից հետո:
Նաեւ որոշվել է կինոյի բնագավառում ներդրած ավանդի համար պատվավոր պարգեւ շնորհել իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլերին եւ ամերիկացի դերասան Ուես Սթյուդիին, իսկ դերասանուհի Ջինա Դեւիսին՝ Ջին Հերշոլթի անվան պարգեւ, որը հանձնվում է հումանիզմի գործում ներդրած ակնառու ավանդի համար:
Պարգեւների հանձնումը կկայանա հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսի Hollywood and Highland Center համալիրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: