Բաժիններ՝

Հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները

Հայաստանում հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները:

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին շրջանավարտ -դիմորդները հանձնելու են աշխարհագրություն, կենսաբանություն և համաշխարհային պատմություն առարկաները: Աշխարհագրություն հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, համաշխարհային պատմություն հանձնելու է 33 և կենսաբանություն՝ 1145 հոգի: Ձևավորված 33 քննական կենտրոնից հունիսի 4-ին գործելու է 13-ը, որից 2-ն են մայրաքաղաքում՝ տեղակայված թիվ 190 ավագ դպրոցում և թիվ 189 ավագ դպրոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս