Ջրհեղեղ Թբիլիսիի կենտրոնում
Պայթած խողովակի պատճառով իսկական ջրհեղեղ Է տեղի ունեցել Թբիլիսիի Ժվանիայի հրապարակում: Ականատեսի տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է ջուրը հորդում դեպի հրապարակ:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ Մղալոբլիշվիլի եւ Օնիաշվիլի փողոցների հատման վայրում: Պատահարի վայր են ժամանել փրկարարներ եւ GWP ջրաբաշխիչ ընկերության ներկայացուցիչները, որոնք ձեռնամուխ են եղել ջրի արտամղմանը:
Տեղի բնակիչների խոսքով՝ ուշ գիշերին իրենք ուժեղ աղմուկ են լսել, ինչից հետո էլ պայթել է խողովակը: Վթարի պատճառով շրջանում ջրի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:
GWP-ում խոստացել են վնասվածքը վերացնել եւ ջրի մատակարարումը վերականգնել 24 ժամվա ընթացքում: Ջրաբաշխիչ ընկերությունը նաեւ խոստացել է վթարից տուժած բնակիչներին փոխհատուցել վնասված գույքի արժեքը: Ներկայում մասնագետները հաշվում են պատճառված վնասը, հաղորդել է Sputnik-ը: