Բաժիններ՝

Զելենսկին լրագրողուհի Յուլյա Մենդելին նշանակեց իր մամուլի քարտուղար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողուհի Յուլյա Մենդելին նշանակել է իր մամուլի քարտուղար, համապատասխան հրամանագիրը հունիսի 3-ին հրապարակված է պետության ղեկավարի կայքում:

«Յուլյա Վլադիմիրի Մենդելին նշանակել Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար»,-ասված է հրամանագրի տեքստում:

Յուլյա Մենդելը ծնվել է Խերսոնում, ժուռնալիստիկա Է սովորել Կիեւում: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, նա աշխատել է ICTV, «Էսպրեսսո-ՏՎ» եւ «Ինտեր» ուկրաինական հեռուստաալիքներում: Նաեւ նա եղել է Ուկրաինայում Համաշխարհային բանկի ներկայացուցչության մեդիայի հարցերով համակարգողը եւ մի քանի տարի համագործակցել է The New York Times-ի հետ:

Մամուլի քարտուղարի պաշտոնի համար մրցույթը Զելենսկին հայտարարել էր ապրիլի 30-ին: Հայցվորներից պահանջվում Էր տիրապետել երեք լեզվի, այդ թվում՝ ուկրաիներենին եւ անգլերենին, ունենալ լրագրողի կամ հանրային ոլորտում աշխատանքի փորձ եւ պատրաստ լինել աշխատել շուրջօրյա:

Ընդամենն այդ պաշտոնի համար հայտեր էին ստացվել մոտավորապես 4 հազար թեկնածուից, «Ուկրաինսկայա պրավդա»-ին հայտնել է «Զելենսկու թիմի» մամուլի քարտուղար Իրինա Պոբեդոնոսցեւան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս