Ճապոնիայում պլանավորում են տնային կենդանիների պարտադիր չիպավորում սահմանել
Ճապոնիայի իշխանությունները մոտ ժամանակներս մտադիր են ներկայացնել նոր օրենսդրություն, որը երկրում տնային կենդանիների բոլոր բուծողներին եւ վաճառողներին կպարտավորեցնի դրանց ապահովել էլեկտրոնային չիպերով: Առաջին հերթին այդ նախաձեռնությունը նպատակամիտված կլինի տնից փախած կամ կորած շներին եւ կատուներին տերերին վերադարձնելուն, ինչպես նաեւ այն տերերի որոնմանը, որոնք գիտակցաբար փողոց են նետել կենդանուն:
Ճապոնիայի անասնաբուժական ասոցիացիայի տվյալներով, որը չիպավորման նախաձեռնողն է, ոչ մեծ գլանաձեւ չիպը սանի մաշկի տակ կմտցվի հատուկ ներարկիչի միջոցով: Յուրաքանչյուր չիպ կպարունակի կոնկրետ տնային կենդանու անհատական համարը:
Նոր օրենսդրական նորմաները կտարածվեն բուծողների եւ վաճառողների վրա: Տնային կենդանիների տերերին չեն պարտադրի չիպավորել իրենց սաներին, սակայն տեղական իշխանությունները պլանավորում են նրանց համառորեն խորհուրդ տալ կամավոր կերպով անել դա:
Սպասվում է, որ օրինագիծը խորհրդարանի ստորին պալատի կանոնավոր նստաշրջանի ընթացքում կքննարկվի արդեն այս շաբաթ, ինչից հետո այն հաստատման կուղարկվի վերին պալատ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: