«Ես ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրական օրենսգրքի միակ թերությունը այժմ փրկում է Ալեն Սիմոնյանին:

ԱԺ պատգամավորի թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրելը, պարզվում է, ոչ հանցագործություն է և ոչ էլ վարչական իրավախախտում:

Եվ ես ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից (ում հաշվետու էինք), որ Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովը չի նկատել այս էական բացը ու չի շտկել այն:

Եթե մենք դա նկատեինք ու փոխեինք, ապա այժմ Ալեն Սիմոնյանը պատասխանատվություն կկրեր նաև այդ ապօրինության համար»:

Ընտրական օրենսգրքի միակ թերությունը այժմ փրկում է Ալեն Սիմոնյանին:ԱԺ պատգամավորի թեկնածուի կողմից գույքի և եկամուտների…

Gepostet von Daniel Ioannisyan am Montag, 3. Juni 2019

Տեսանյութեր

Լրահոս