Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է ջրավազանը
Հունիսի 3-ին, ժամը 12:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: