Բաժիններ՝

Ռումինիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Saber Guardian-2019 զորավարժությունները

Հունիսի 3-ին Ռումինիայում սկսվել են ՆԱՏՕ-ի Saber Guardian – 2019 միջազգային զորավարժությունները: Դրանց բացման արարողությունները միաժամանակ անցկացվել են երկրի հինգ զինափորձարանում՝ Չինկու, Բորդուշան, Բաբադագ, Սմիրդան եւ Ռիշնով բնակավայրերում: Այդ մասին հայտնել է Ռումինիայի ռադիոն:

Վարժանքների սցենարը նախատեսում է ռազմաօդային ուժերի բազայի գրավում, Դանուբի գետանցում, Patriot եւ Stinger հրթիռների արձակում, հակառակորդի ցամաքային գրոհի դիմագրավում:

«Զորավարժությունների գլխավոր խնդիրը գործընկեր երկրների եւ դաշնակիցների միասնության, համախմբվածության եւ համերաշխության ցուցադրումն է ցանկացած ագրեսիա դիմագրավելու համար, մասնավորապես ուժերի մոբիլիզացման եւ արագ կենտրոնացման միջոցով»,- նշվում է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Վարժանքները հունիսի 3-ից մինչեւ 24-ն անցկացվելու են Բուլղարիայի, Հունգարիայի եւ Ռումինիայի տարածքում: Դրանք կոորդինացվում են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի (USAREUR) եւ Ռումինիայի ցամաքային ուժերի շտաբի կողմից:

Saber Guardian – 2019-ին մասնակցում են մոտավորապես 8 հազար զինծառայողներ վեց երկրից՝ Ալբանիայից, Բուլղարիայից, Բոսնիայից եւ Հերցեգովինայից, Հունգարիայից, Ռումինիայից եւ ԱՄՆ-ից: Դրանք Ռումինիայի տարածքում ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժություններն են այս տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս