Բաժիններ՝

Թրամփը պետական այցով ժամանեց Մեծ Բրիտանիա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանյայի հետ միասին պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա: Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում նախագահական ինքնաթիռի վայր ջքն ուղիղ եթերում ցուցադրել է Sky News հեռուստաալիքը:

Սպիտակ տան ղեկավարը Մեծ Բրիտանիա է այցելում արդեն երկրորդ անգամ, բայց առաջին անգամ՝ պետական այցով Նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հրավերով:

Այցը կտեւի երեք օր, որոնցից առաջինը, ավելի վաղ հրապարակված ծրագրի համաձայն, ենթադրում է հանդիսավոր արարողություն Բուքինգհեմյան պալատում, որտեղ նախագահն ու իր տիկինը կկարողանան հանդիպել բրիտանական միապետի ու թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ:

Հունիսի 3-ին ծրագրված է նաեւ այցելություն Վեսթմինսթերյան աբբայություն, որտեղ Թրամփը ծաղկեպսակ կդնի անհայտ զինվորի շիրիմին: Երեկոյան կկայանա հանիսավոր բանկետ Եղիսաբեթ Երկրորդի եւ Թերեզա Մեյի մասնակցությամբ:

Հունիսի 4-ին Թրամփը երկկողմ բանակցություններ կվարի Միացյալ Թագավորության վարչապետի հետ, ինչպես նաեւ հանդիպում կունենա երկու երկրների գործարար շրջանների ներկայացուցիչների հետ:
Մեյի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի ղեկավարը պլանավորում է արծարծել ազատ առեւտրի շուրջ գործարքի թեման, որը երկու երկրները կարող են կնքել Brexit-ից հետո մի քանի ամսվա ընթացքում՝ նպատակ ունենալով օգնել Լոնդոնին՝ փոխհատուցելու այն կորուստները, որոնք նա կկրի ԵՄ-ի հետ առեւտրական հարաբերություններում փոփոխությունների հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս