Վերաքննիչում կայանալու է Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու որոշման վերաբերյալ դատական նիստը

ՀՀ  վերաքննիչ քրեական դատարանում նախագահությամբ  Վազգեն Ռշտունու հունիսի 3-ին կայանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից բերված բողոքի քննությունը: Այս մասին հայտնեց Քոչարյանի պաշտպանական խումբը:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 29-ին ստացել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները: Բողոքի բովանդակությունը հետևյալն է. «Վերացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան)` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի (ՀՀ քր.օր. 300.1 հոդ. 1-ին մասով և 311 հոդ. 4-րդ մասի 2-րդ կետով) նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու վերաբերյալ 18.05.2019թ. որոշումը և խափանման միջոց ընտրել կալանավորումը»:

Տեսանյութեր

Լրահոս