Բաժիններ՝

ԱՄՆ-ի նախագահի տնտեսական հարցերով խորհրդականը թողնում է պաշտոնը

ԱՄՆ-ի նախագահին առընթեր տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Քեւին Հասեթը մոտ ժամանակներս կթողնի իր պաշտոնը: Այդ մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Քեւին Հասեթը, որը նման հոյակապ աշխատանք կատարեց ինձ ու ԱՄՆ-ի վարչակազմի համար, մոտ ժամանակներս կթողնի իր պաշտոնը»,- գրել է պետության ղեկավարը:

Նա ճշտել է, որ խորհրդի նոր նախագահի անունը կհրապարակի Մեծ Բրիտանիա, Իռլանդիա եւ Ֆրանսիա իր ուղեւորությունից հետո: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Քեւինին այն ամենի համար, ինչ նա արեց, նա իսկական ընկեր է»,- հավելել է Թրամփը:

Խորհուրդը նախագահին խորհրդատվություն է տրամադրում ինչպես ներքին, այնպես էլ միջազգային տնտեսական քաղաքականության հարցերի վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս