Boeing-ի դետալներում արատներ են հայտնաբերվել
Boeing ընկերությունը խոտան է հայտնաբերել իր ինքնաթիռների դետալներում: Այդ մասին, հաղորդվում է ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) կայքում:
Արատները գտել են ամբողջ աշխարհում Boeing 737 NG եւ Boeing 737 MAX մոդելների 312 ինքնաթիռների նախաթեւիկներում: Նշվում է, որ խոտանված դետալները կարող են չհամապատասխանել ամրության ստանդարտներին սխալ պատրաստման պատճառով, ժամկետից շուտ մաշվել եւ վնասել ինքնաթիռներին:
Ընդամենը գտնվել է մինչեւ 148 խոտանված դետալ, որոնք ընկերության համար պատրաստել են մատակարարները, ինչպես նաեւ որոշվել են հնարավոր խոտանով ինքնաթիռների սերիական համարները: Գերատեսչությունը կթողարկի կարգադրագիր, որի համաձայն Boeing-ը տասն օր կունենա արատավոր դետալները հեռացնելու համար: