ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները կրակել են Սպիտակ տան մոտ հայտնված մարդու վրա. «Սինհուա»
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները հունիսի 2-ին կրակ են բացել այն մարդու վրա, որը փորձել է ներխուժել Սպիտակ տան մերձակա արգելափակված տարածք: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Գաղտնի ծառայության աշխատակիցները, որոնց ապահովում են պետության ղեկավարի պահպանությունը, բանավոր մի քանի նախազգուշացում են արել տղամարդուն, ինչից հետո կրակ են բացել:
Ինչպես նշում է «Սինհուա»-ն, միջադեպը տեղի է ունեցել այն բանից քիչ անց, երբ ԱՄՆ-ի նախագահը դուրս է եկել Սպիտակ տնից:
Թե ներկայում ինչ վիճակում է վերը նշված տղամարդը, չի տեղեկացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: