Լավագույն դիետան, որը կօգնի նիհարել և ոչնչից չհրաժարվել
Ամառային թեթև զգեստները և այս սեզոնի զգեստապահարանի գլխավոր բաղադրիչը՝ լողազգեստը, ստիպում են մտածել կազմվածքի բարեկարգման մասին: ELLE-ը ներկայացնում է դիետայի մի տարբերակ, որը չունի խիստ կանոններ:
Ընդմիջումային սով
Այս դիետան ամենահեշտերից մեկն է. Դուք հաշվում եք ոչ թե կալորիաները, այլ ժամերը: Ընդմիջումային սովի ժամանակ Դուք չեք օգտագործում սնունք օրական ութ ժամվա ընթացքում: Օրինակ, Դուք կարող եք ուտել 10:00-ից մինչև 18:00-ն, կամ 13:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում: Այնուհետև, սնունդի վերջին օգտագործմանը հաջորդում է 16 ժամ քաղցած մնալը, ինչը նպաստում է քնի ընթացքում ճարպի արագ այրմանը:
Փորձագետները խորհուրդ են տալիս այս դիետայի ընթացքում առավոտյան ածխաջրեր օգտագործել, իսկ երեկոյան նախապատվությունը տալ սպիտակուցներին և բանջարեղենին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը