Հիլարի Քլինթոնը կզբաղվի կինոյի և հեռուստահաղորդումների արտադրությամբ. Bloomberg
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը եւ նրա դուստր Չելսին աշխատում են ստեղծել պրոդյուսերական ընկերություն, որը կզբաղվի ֆիլմերի եւ հեռուստատեսային հաղորդումների արտադրությամբ: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հիլարի եւ Չելսի Քլինթոնները բանակցություններ են վարել ստուդիաների հետ մի շարք ծրագրերի ֆինանսավորման շուրջը:
Նշվում է, որ նրանք պլանավորում են հեռուստատեսությունն օգտագործել «հասարակության եւ մշակույթի վրա ներգործելու» համար: Մասնավորապես, քաղաքական գործիչը եւ նրա դուստրը կկենտրոնանան կանանց նվիրված նախագծերի վրա: 2019 թվականի մարտին Քլինթոնը հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունը քվեարկության չի դնի հաջորդ ընտրություններում:
Քլինթոնը հավելել է, որ, բացի քաղաքական գործերից, ինքը վայելում է գրողի, փաստաբանի եւ տատիկի խաղաղ կյանքը: Հիլարի Քլինթոնը, որը 71 տարեկան է, հետեւում է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի օրինակին: Նա տիկնոջ՝ Միշելի հետ մայիսին Netflix հոսքային տեսագրության ընկերության հետ կնքել են բազմամյա պարտավորագիր, որը նախատեսում է մասնակցություն ֆիլմերի, սերիալների եւ հաղորդումների նկարահանումներին: