Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա
Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին: Այս մասին իր պատգամում այսօր նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայր Տաճարում: Պատգամը Սարդարապատի հաղթանակի և Առաջին Հանրապետության տոնի առթիվ էր։
«Հայրենիքը հող ու ժողովուրդ է և նրանց միաձույլ ամբողջությունը: Հետևաբար, հայրենիքը սրբազան արժեք է. այն իր ժողովրդի գոյության ամրոցն է, հզորության աղբյուրը և հավերժության երաշխիքը: Հայրենիքի պահպանումը, հզորացումը ու ծաղկումը և նրա ընդհանրական ու գերագույն շահերին հավատարմությունը յուրաքանչյուր հայի կյանքի առանցքն ու գործի նպատակը պետք է դառնա»,-իր պատգամում նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
«Այսօր հավատարիմ լինել ամբողջական ու միացյալ Հայաստանի ոգուն ու տեսլական կնշանակի՝ Ղարաբաղը մաս է կազմում Հայաստանի, որպես առաջին գործնական քայլ, որ մեզ առաջնորդում է դեպի ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականը:
Ամբողջական ու միացյալ Հայաստանի իրագործման նախապայմանը ներկա Հայաստանին հզորացումն է»,-ասել է նա, ապա հավելել, որ Արցախն էլ գրավյալ տարածք չէ, այլ հերոսների արյունով վերադարձված հայրենի հող:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ 26.05.2019
Լսեցէ՛ք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին պատգամը Մայիս 28-ի տօնին առիթով։
Gepostet von Cilicia TV am Sonntag, 26. Mai 2019