Հայտարարությունները, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության ետևում Լևոն Տեր-Պետրոսյանն է կանգնած, Ալեն Սիմոնյանի ժպիտն են հարուցում

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ողջունում է ՀՅԴ հանրահավաքը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դրվագներ է նայել, քաղաքական պրոցես է, որին դրական է վերաբերում:

Հայտարարությունները, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության ետևում Լևոն Տեր-Պետրոսյանն է կանգնած, Սիմոնյանը նշեց, թե դա իր ժպիտն է հարուցում, նրանց միջև սկզբունքային տարբերություններ կան. «Նիկոլ Փաշինյանի իշխանության ետևից երևում է հայ ժողովրդի կամքը և որևէ ավել բան չի կարող երևալ երբևիցե»:

Տեսանյութեր

Լրահոս