Պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ԱԱԾ պետ

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը ներկայացրեց «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Ըստ նրա՝ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները չեն վավերացրել:

Ա.Վանեցյանը նշեց, որ Ռուսաստանն ու Բելառուսն արդեն վավերացրել են, իսկ մյուս երկրներում ընթացքի մեջ է:

Տեսանյութեր

Լրահոս