Բաժիններ՝

Վալերիյ Օսիպյանը պատժել է իր եղբորորդուն

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պատժել է իր եղբորորդուն՝ Սեդրակ Օսիպյանին, որը 2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով ներգրավված է՝ որպես մեղադրյալ։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում Վ.Օսիպյանը հայտարարեց, որ ինքն իր եղբորորդու հետ չի շփվում, քանի դեռ նա չի ապացուցել իր անմեղությունը, քանի որ արդեն 5 տարի է, և առաջին օրվանից ինքն իրեն վստահեցրել է, որ ինքը չէ, և ինքն ունի բավարար ապացույցներ, որ կարող է իր անմեղությունն ապացուցել։

«Վստահեցնում եմ՝ որպես ոստիկանապետ, բարձրաստիճան սպա, ես այս գործին չեմ խառնվում, առնչություն չունեմ։ Սա՝ իրեն պատիժ, մինչև ինքը չապացուցի իր անմեղությունը»,- ասաց Օսիպյանը՝ վստահություն հայտնելով, որ Սեդրակ Օսիպյանը կապացուցի իր անմեղությունը, նա ձայնագրություն ունի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս