«Սպիտակ տանը Ղարաբաղյան հարցը չի քննարկվել». Արմեն Գրիգորյան
ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է՝ իր ԱՄՆ այցի արդյունքները շուտով տեսանելի կլինեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ Սպիտակ տանը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, գոյություն ունեցող հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու հարցեր։
«ԱՄՆ կողմից պատրաստակամություն կա ՀՀ-ում կատարվող բարեփոխումներին մասնակցելու, մասնավորապես՝ ոստիկանությունում կատարվող բարեփոխումներին առավել ակտիվ աջակցելու։ Սպիտակ տանը Ղարաբաղյան հարցը չի քննարկվել։ Սպիտակ տանը խոսակցության շրջանակներում կարևորվել է ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և որպես խաղաղությանը նպաստող ու աջակցող երկիր»,- ասաց ԱԱԽ քատուղարը։
Մանրամասները՝ տեսանյութում