«Առաջին անգամ եմ լսում, իմ պաշտոնավարելու, հետագա մնալ-չմնալը որոշում է ՀՀ վարչապետը». Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղյակ չէ իր պաշտոնանկության և իր փոխարեն Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին նշանակելու մասին խոսակցություններին։

«Առաջին անգամ եմ լսում, իմ պաշտոնավարելու, հետագա մնալ-չմնալը որոշում է ՀՀ վարչապետը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Օսիպյանը։

Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայտարարությանը, թե անցած տարի ապրիլին ոստիկանության գործողությունների ժամանակ ապահովվեց իշխանության անցնցում անցումը, Վ.Օսիպյանը դարձյալ ծանոթ չէ.

«Այդ պահին ոստիկանությունն ընդհանուր գործել է իր մասնագիտական գործառույթների սահմաններում, առաջնորդվել է օրենքով»։

Թե այդ դեպքում ինչո՞ւ է քրեական հետապնդման ենթարկվում իր նախկին գործընկերը, Օսիպյանը պատասխանեց. «Տեղեկացված չեմ»։

Անդրադառնալով ոստիկանության փոխգնդապետ Վահե Ղազարյանին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ նշանակելու փաստին՝ Վ.Օսիպյանը նշեց, որ նա վաղուց էր իր տեսադաշտում, ուղղակի հանգամանքների բերումով է հիմա ներկայացրել նրա թեկնածությունը. «Ինքը մարդկային հատկանիշներով օժտված անձնավորություն է, բարեխիղճ ծառայող, վստահ եմ՝ կկարողանա կատարել իր առջև դրված պարտականությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս